s
poster

Տնօրենի ողջույնի խոսքը

Hovhannes

Սիրելի՛ այցելու, Ողջունում եմ Ձեզ <<Փոքրիկ Հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցի վեբ կայքում։ Մեր վարժարանը գործում է ԱՄՆ Արևմտյան թեմի Առաջնորդարանի հովանու ներքո, Ս․ Ղևոնդյանց մայր տաճարում։ Այստեղ հայ մանուկները սովորում են իրենց ոսկեղենիկ մայրենի լեզուն, հազարամյա մշակույթը, ավանդությունները, կրոնը․․․ Տարիների հեռավոր հոլովույթից անցնելով՝ կրթօջախն իր տված բարձր գիտելիքներով հեղինակություն է վայելում ոչ միայն համայնքում, այլև նրա սահմաններից դուրս։ Կրթօջախում աշխատում են արհեստավարժ նվիրյալներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հայ աշակերտի դաստիարակության ու հայեցի կրթության համար։ Մենք օգտագործում ենք մեր բոլոր հնարավորությունները որպեսզի մեր դասերը լինեն հետաքրքիր, օգտակար և մնայուն։ Մեր նպատակն է, հայ աշակերտին սովորեցնել կարդալ, գրել, հասկանալ և խոսել հայերեն, որպեսզի վաղը ազգային բարձր գիտակցությամբ ու հպարտությամբ համալրեն մեր Հայրենիքի արժանավոր քաղաքացիների շարքերը։ Փոքրի՜կ հրեշտակներ, մենք սիրում ենք ձեզ։

Հովհաննես սարկավագ Գումրույան
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ,
<<Փոքրիկ հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցի տնօրեն

Dear Visitor, I welcome you to the “Little Angels” Saturday School website. Our school operates under the auspices of the Western Diocese of the Armenian Church of North America in St. Leon Cathedral. Here, Armenian children learn their precious mother language, ancient culture, traditions, and religion. Having traversed over time, our educational center has not only earned a reputation within the community but beyond its borders as well, thanks to the high-quality education it provides. Dedicated professionals work tirelessly at our school, sparing no effort in educating Armenian children with a strong Armenian identity. We utilize all our resources to ensure our lessons are engaging, valuable, and lasting. Our goal is to teach Armenian students to read, write, speak, and understand Armenian so that one day, with a deep national consciousness and pride, they become worthy citizens of our Homeland. Little Angels, we love you!

Deacon Hovhannes Gumruyan
Principal of the "Little Angels" Saturday School